Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «France 2» հեռուստաալիքի «l ‘ Événement» հաղորդմանը տված հարցազրույցում արտահայտած մտքերի համար։ Ալիեւը Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները վիրավորական եւ սադրիչ է համարել:
«Այդ հայտարարությունների մեջ նա Ադրբեջանին մեղադրում է սարսափելի պատերազմ սանձազերծելու համար, մանիպուլյացիայի ենթարկելով փաստերը՝ փորձում է մոլորության մեջ գցել Ֆրանսիայի եւ համաշխարհային հանրությանը»,– ասել է Ալիեւը։ Նա հավելել է, որ Մակրոնի ելույթում Մոսկվայի հասցեին «հավակնոտ հայտարարություններ» են եղել։
«Մենք կտրականապես դատապարտում ենք նման հայտարարությունները, եւ եթե Ֆրանսիայի կառավարությունը նման վերաբերմունք ունի, ուրեմն հնարավորություն չենք տեսնում, որ հետագայում Ֆրանսիան որեւէ դեր խաղա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- շեշտել է Ալիեւը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները ոչ կոռեկտ եւ անընդունելի է որակել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: