Րաֆֆի Ներսեսյանը 2020 թվականին Լիբանանից է տեղափոխվել Երեւան, իսկ Քրիստինա Աբեդին Իրանից՝ 2015 թվականին։ Արդեն մի քանի ամիս է՝ երեւանյան բակերից մեկում գործում է Րաֆֆիի եւ Քրիստինայի «Future Diner» վեգան գարաժ-սրճարանը։
Սկզբում զույգը վստահ չէր՝ արդյո՞ք կկարողանա գրավել երեւանցիներին վեգան սրճարանով։ Այժմ արդեն ծրագրում են ավելի ընդարձակ տարածք տեղափոխվել։ «Տեղը չի հերիքում էլ,- պատմում է Րաֆֆին,- չենք կարողանում մեր բոլոր հաճախորդներին սպասարկել»։
Արփի Բեքարյան