ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 15-ին՝ 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
