Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է այն կոնգրեսականների անունները, որոնք առաջիկայում սպասվող բարձրաստիճան պատվիրակության կազմում կայցելեն Հայաստան։ Նրանք են կոնգրեսականներ Անդի Լեւինը, Ջիմ Կուպերը, Բիլի Լոնգը, Դիանա Դեգեթը, Գարի Քոնոլը, Ջոն Գարամենդին, Դեյվիդ Փրայսը։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հոկտեմբերի 14-ին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի մեծ պատվիրակություն։
Ըստ Սարգսյանի` ի տարբերություն Փելոսիի պատվիրակության, այս յոթ կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն, ավելին՝ նրանցից միայն մեկն է հայկական հանձնախմբի անդամ: