ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, պատասխանելով այն հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը մտահոգված է, որ ՌԴ-ն կարող է խոչընդոտել Արեւմուտքի միջնորդությամբ խաղաղության գործընթացը, հայտարարել է, որ եթե որեւէ երկիր ցանկանա համագործակցել ԱՄՆ-ի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցի շուրջ եւ օգնել՝ հասնելու խաղաղ կարգավորման, Միացյալ Նահանգներն, անշուշտ, կողջունի դա։
«Սակայն մենք ռուսական կողմից որեւէ ջանք չենք տեսել»,- նշել է դիվանագետը:
Պատելը հավելել է նաեւ, որ տեղեկություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ տարածաշրջան հնարավոր այցի մասին: