Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ հոկտեմբերի 14-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
ՀՀ մայրաքաղաք էին ժամանել մարզիկներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից եւ Ֆրանսիայից:
Ռուսաստանի եւ Բելառուսի մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո:
Առավոտից մեկնարկել են նախնական գոտեմարտերը դեռահասների 9-ական եւ մարտական սամբոյի 7 քաշերում:
Մրցումների առաջին օրը մեր մարզիկները նվաճել են 14 մեդալ, որից 2-ը՝ արծաթե, 12-ը՝ բրոնզե: