Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Երեւանում անցկացվող Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային վերջին՝ երրորդ օրը հայ սամբիստներին հաջողվեց նվաճել եւս երեք բրոնզե մեդալ:
Բրոնզե մեդալներ են նվաճել 50 կգ քաշային կարգում Արփինե Մնացականյանը, 64 կգ քաշային կարգում Մեսրոպ Նիկոյանն ու 88 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը։
Այսպիսով` հայ սամբիստները աշխարհի երիտասարդական առաջնության ընթացքում արդեն նվաճել են 20 մեդալ, որոնցից 1 ոսկի, 2 արծաթ, 17 բրոնզ:
Հոկտեմբերի 17-ը Երեւանում ընթացող Սամբոյի աշխարհի առաջնության երրորդ եւ եզրափակիչ օրն է։
Առաջնության առաջին օրը Հայաստանը 14 մեդալ է նվաճել, որից 2-ը` արծաթ, 12–ը` բրոնզ։ Երկրորդ օրվա ընթացքում հայ մարզիկները եւս 3 մեդալ մեդալ նվաճեցին, այդ թվում՝ մեկը ոսկի։ Սամբոյի աշխարհի առաջնությունում պատանիների 53 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը դարձավ աշխարհի չեմպիոն: