ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 16-ին՝ 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ հաղորդագրությունն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղարդագրությունը՝ այն որակելով ապատեղեկատվություն եւ գնահատելով որպես արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ: