Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։ Նա նշել է, որ Թուրքիան անկեղծորեն հետաքրքրված է հարաբերությունների բարելավմամբ:
Չավուշօղլուն դարձյալ պնդել է, թե հատուկ բանագնացների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Թուրքիայի կամ Հայաստանի տարածքում: Նա շեշտել է, որ թուրքական կողմը միշտ պատրաստ է նման հանդիպման։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ երկու նախարարները հանդիպել են Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ, եւ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում շփումներն այդ ձեւաչափով շարունակելու համար։
Չավուշօղլուն ընդգծել է, թե հատուկ բանագնացներն իրենք կորոշեն հանդիպումների օրն ու վայրը, կարիք չկա մեկնելու այլ պետություններ: