Նիդերլանդների ԱԳՆ-ն հրապարակել է պատգամավոր Դիրկ Յան Էպպինկի գրավոր հարցերին երկրի արտգործնախարար Վոպկե Բաստիան Հեքստրայի պատասխանները կարեւոր շեշտադրումներ է պարունակում։
Արտգործնախարարը վերահաստատել է Նիդերլանդների կառավարության հանձնառությունը հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց դեմ հանցագործությունների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնելու իր կոչերին, ինչպես նաեւ խաղաղությանը նպաստող միջոցառումներին ներդրում ունենալու հարցում։ Որպես գաղափար դիտարկվում է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը։
Վոպկե Հեքստրան տեղեկացրել է, որ Ադրբեջանը որեւէ աջակցություն չի ստանում Նիդերլանդներից ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կարգով, իսկ ԵՄ շրջանակում Ադրբեջանին տրվող աջակցության հարցում Նիդերլանդներն առաջնային է համարում տարբերակման սկզբունքը։
Նախարարն ընդգծել է, որ Նիդերլանդներն աջակցություն է տրամադրում Հայաստանին տարբեր ձեւաչափերով։ Նա պարզաբանել է, որ Ադրբեջանը Նիդերլանդների առաջնային առեւտրային գործընկերը չէ եւ առեւտրի ծավալների առումով 94-րդ հորիզոնականում է:
Ադրբեջանական վերջին ագրեսիայի ընթացքում հայ զինվորականների սպանության տեսանյութի վերաբերյալ նախարարը նշել է, որ Նիդերլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանն իր զազրանքն է արտահայտել ադրբեջանցի զինվորների ձեռքով հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ, հորդորել անցկացնել անկախ քննություն եւ հրապարակել դրա արդյունքները։
Նիդերլանդների արտգործնախարարը նշել է, թե այս պահին Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը չի նպաստի խաղաղության հաստատմանը։