Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը եւ Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Լուբինեցը հայտնել են, որ բանակցությունների արդյունքում Կիեւի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել է 110 ռուս քաղաքացի:
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են նաեւ, որ վերադարձվածների թվում է քաղաքացիական նավերի 72 ռուս նավաստի։ Ուկրաինական կողմին է հանձնվել Ուկրաինայի ԶՈՒ 108 կին զինծառայող։
Հոկտեմբերի 13-ին Կիեւի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքից վերադարձվել էր 20 ռուս զինվորական։ Սեպտեմբերի 21-ին էլ Ուկրաինան Ռուսաստանին էր փոխանցել Ուկրաինայում դավաճանության համար մեղադրվող ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաեւ 55 ռուս զինծառայողների։ Իր հերթին Մոսկվան Կիեւին էր հանձնել 215 ուկրաինացի ռազմագերիների, նրանց թվում՝ 124 սպայի: