«Մերիդիան» էքսպոկենտրոնում ընթացող շախմատի Երեւանի բաց առաջնությունում հոկտեմբերի 18-ին անցկացվել են նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:
Յոթ առաջատարներից առավել հաջող հանդես եկած եւ հնդիկ Գուպկա Սանկալպին հաղթած ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը վաստակել է 6,5 միավոր եւ սկսել գլխավորել աղյուսակը:
Մնացած 5 շախմատիստները, նրանց թվում Մամիկոն Ղարիբյանը, իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի եւ կես միավորով հետ են մնացել միանձյնա առաջատարից: Վեցական միավոր ունեն նաեւ վրացի Միխեիլ Մչեդլիշվիլին ու ֆրանսիացի Քրիստով Սոչացկին, որոնք հաղթանակ են տարել այս տուրում:
Հոկտեմբերի 19-ին նախատեսված 9-րդ տուրում Սերգեյ Լոբանովը սեւերով կմրցի իր հայրենակից Կլեմենտի Սիչեւի հետ: Մամիկոն Ղարիբյանը կհանդիպի Միխեիլ Մչեդլիշվիլու հետ:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 միլիոն դրամ է: Հաղթողը կպարգեւատրվի 2,6 միլիոն դրամով: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւներ կստանան 1-20-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստները: