Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի եվրոպական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հանդեպ Եվրամիության նոր պատժամիջոցների առնչությամբ:
Իրանում բողոքի ցույցերը ճնշելու համար ԵՄ-ն հոկտեմբերի 17–ին պատժամիջոցներ է սահմանել 11 ֆիզիկական անձանց եւ 4 կազմակերպությունների նկատմամբ։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին եւ սեփական քաղաքական նպատակներին հասնելու գործիք։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Եվրամիության սահմանած պատժամիջոցներն անվանել է «կեղծ տեղեկատվության վրա հիմնված ապակառուցողական ակտ»: