ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հայաստան ժամանած Նորվեգիայի արտգործնախարար Աննիկեն Հյութֆիլդտին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքի մանրամասները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, քննարկել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումից հետո ստեղծված իրավիճակը։
ՀՀ արտգործնախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է նաեւ սահմանային իրավիճակի մշտադիտարկման եւ վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը եւ ակնկալել միջազգային գործընկերների, այդ թվում Նորվեգիայի աջակցությունը։
«Վերահաստատում եմ ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման, Արդբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերադարձման եւ հրադադարի անվերապահ պահպանման հրամայականը՝ վերստին ընդգծելով ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման անընդունելիությունը»,- նշել է Միրզոյանը։
Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչություների ղեկավարները նախորդ անգամ հանդիպել էին մայիսին Թուրինում անցկացված ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակում։