Ըստ ուկրաինական Армія Inform գործակալության՝ Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է պատերազմական դրության ժամանակ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչը:
Հոկտեմբերի 18-ին պատգամավորներն ընդունել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության առանձնահատկությունների եւ զորակոչային հանձնաժողովների գործունեության մասին թիվ 8109 օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել Ուկրաինայի Գերագույն ռադայի 318 պատգամավոր: