Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։
«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի ընդունած հայտարարությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է Բեատրիս Արխիմոնը։
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Սենատորների պալատը հոկտեմբերի 18-ին հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը եւ իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ դարձած հայ ժողովրդին։