Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ Կիեւի ռեժիմը հրաժարվել է բանակցություններից, շարունակում է գնդակոծել ռուսական նոր տարածքները՝ օգտագործելով ահաբեկչական մեթոդներ: ՌԴ նախագահը հայտնել է Խերսոնի եւ Զապորոժիեի շրջաններում, ԼԺՀ-ում եւ ԴԺՀ-ում ռազմական դրություն մտցնելու որոշման մասին:
Պուտինի հրամանագրով տարածաշրջանների ղեկավարները լրացուցիչ լիազորություններ կստանան անվտանգության ապահովման համար:
Նախատեսվում է անվտանգության ոլորտում ռիսկերի արձագանքման մի քանի մակարդակ։ Պուտինի հանձնարարությամբ կստեղծվի հատուկ համակարգող խորհուրդ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորությամբ, որը կզբաղվի անվտանգության բարձրացման կազմակերպչական հարցերով։
Ղրիմում, Սեւաստոպոլում, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերում ՌԴ Անվտանգության խորհրդի որոշմամբ տրանսպորտի, կապի եւ հաղորդակցության, էներգետիկայի օբյեկտների հատուկ ռեժիմ կսահմանվի։
Այդ տարածաշրջանների բնակիչները ժամանակավոր կտեղաբաշխվեն անվտանգ շրջաններ՝ այդպիսի բնակիչներին ստացիոնար կամ ժամանակավոր բնակելի տարածքների պարտադիր տրամադրմամբ: Կսահմանվի տարածք մուտք գործելու եւ այդտեղից դուրս գալու հատուկ ռեժիմ: Այդ տարածքով տեղաշարժվելու, տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կսահմանափակվի։