Թուրքական TRT Haber-ը հայտնել է, որ Դարդանելի նեղուցը թանձր մառախուղի պատճառով ժամանակավորապես երկկողմանի փակ է տարանցիկ նավերի երթեւեկության համար։ Առավոտյան ուժեղացած մառախուղը նվազեցրել է տեսանելիությունը ծովում:
Չանաքքալեի նեղուցի նավերի երթեւեկության վարչությունը ռադիոյով նախազգուշացրել է նավերի նավապետներին հյուսիսից եւ հարավից մուտք գործելու անհրաժեշտության մասին։ Նավագնացությունը կվերականգնվի եղանակային պայմանների լավանալուց հետո։
Դարդանելի նեղուցն Էգեյան ծովը կապում է Մարմարի ծովի, իսկ Բոսֆորի հետ միասին` Սեւ ծովի հետ։ Դարդանելի նեղուցով միջինում օրական ավելի քան 100 նավ է անցնում։