ՀՀ Կառավարությունը հաստատել է ձմեռային զորակոչի ժամանակացույցը։ Նախատեսվում է ԶՈՒ համալրումը` զորակոչը, անցկացնել 2023-ի հունվարի 9-31-ը: Պպարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կմեկնարկի փետրվարի 8-ից եւ կտեւի մինչեւ մարտի 31-ը ներառյալ։
Ժամանակացույցը սահմանվել է 2021-ին անցկացված զորակոչի ժամկետներին համապատասխան։ 2023-ին զորացրվող ժամկետային զինծառայողները 2 տարի առաջ զորակոչվել են հենց փետրվարի 8-ից մինչեւ մարտի 31-ը։