Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Եվրամիությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Հայաստանին 23 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի համավարակին եւ պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում սոցիալ-տնտեսական վերականգնման նպատակով։
Գրիգորյանը նշել է, որ ԵՄ աջակցության շրջանակում նախատեսվում է Սյունիքի մարզում զարգացնել ձեռնարկատիրությունը ու ներդրումներ անել։ Ըստ նրա՝ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ստեղծմանը, զարգացմանը եւ գործող բիզնեսների վերականգնմանը։
Փոխվարչապետը նշել է, որ շուրջ 1500 միկրո եւ փոքր ձեռնարկություններ ու անհատ ձեռնարկություններ աջակցություն կստանան, առնվազն 200 միկրոձեռնարկություններ բիզնեսի արտադրողականության բարձրացման եւ ԵՄ շուկա արտահանման խթանման նպատակով դրամաշնորհներ կստանան: