Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ քննարկվում է մոտ ժամանակներս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի անցկացման հարցը: Ենթադրվում է, որ առաջիկա նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
Ըստ Զախարովայի՝ կքննարկվեն Երեւանին աջակցության համատեղ միջոցներ ցուցաբերելու վերաբերյալ առաջարկները, ինչպես նաեւ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:
Դիվանագետը հավելել է, որ աջակցության վերաբերյալ հարցերը պետք է որոշեն եւ համաձայնեցնեն կողմերը. որոշումները կայացվում են կոլեկտիվ հիմքով: