ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանում ավելի քան 600 ուկրաինացի ռազմագերի կա:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ուկրաինացի ռազմագերիներին այցելելու համար 5-6 անգամ Ռուսաստան այցելել են։ Ռուսաստանում նրանց հետ վատ չեն վարվում»,- նշել է Գատիլովը։ Նա հավելել է, որ ռուս ռազմագերիները Ուկրաինայում կտտանքների եւ ֆիզիկական ու հոգեբանական բռնության են ենթարկվում, ինչը չի համապատասխանում Ժնեւի կոնվենցիաներին։
«Մենք ԿԽՄԿ-ին ասել ենք, որ շարունակելու ենք համագործակցել նրա հետ այցերի շուրջ։ Երբեմն անհնար է կազմակերպել նրանցից յուրաքանչյուրին այցելելը։ Խնդիրը ոչ թե այցելությունների քանակն է, այլ այդ այցելությունների որակն ու արդյունքները»,- ընդգծել է Գատիլովը։
ՌԴ պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հայտարարել էին, որ Ուկրաինայում գերի ընկած ռուս զինծառայողների ճնշող մեծամասնությունը ենթարկվում է խոշտանգումների եւ ծաղրի: