Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մշտադիտարկման առաքելության ծավալումը:
Բորելը Բրյուսելում եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին հայտնել է նաեւ, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում՝ ԵՄ ԱԳ նախարարների նիստում. Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։