Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132–135 կմ հատվածում գտնվող Դեւդորակի թունելում համակարգի զննության ընթացքում հայտնաբերված թերությունները շտկելու նպատակով հոկտեմբերի 21-ին՝ 11:00-17:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթեւեկությունը կուղղվի դեպի միջպետական նշանակության Դեւդորակի թունելի մուտքային ճանապարհը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: