Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:
Եվրամիության հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները կիրականացնեն երկու հիմնական խնդիր: Նախ՝ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդմանը` հետեւելով հրադադարին երկու կողմերի հավատարմությանը: Երկրորդ՝ տեղում հրադադարին առնչվող զարգացումների վերաբերյալ կանոնավոր եւ ժամանակավոր հաշվետվությունների միջոցով ԵՄ թիմը վերահսկելու է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ շրջաններում:
Դրա շնորհիվ ԵՄ-ին հնարավորություն կընձեռվի ավելի արդյունավետորեն աջակցելու երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ։
ԵՄ դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, ներառյալ մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ, այն դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին:
Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնագրի հիման վրա, ըստ հայտարարության, ԵՄ-ն սերտորեն ներգրավված է երկու կողմերի միջեւ խաղաղ գործընթացի ղեկավարման գործում։
Ավելի վաղ, ըստ ռուսական ՌԻԱ նովոստի գործակալության հաղորդագրության, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստան ուղարկվող ԵԱՀԿ առաքելությունը կազմակերպության մանդատ չունի եւ պետք է գնահատվի իբրեւ մասնավոր այց: