Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հեռու է մնում Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալուց։
Քիրբին նշել է, որ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերադառնալու հեռանկարներն այնքան աղոտ են, որ այդ պատճառով Սպիտակ տան վարչակազմը ներկայումս չի էլ կենտրոնանում այդ հարցի վրա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ԱՄՆ-ը փաստացի կորցրել է հետաքրքրությունը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների նկատմամբ եւ մտադիր է կենտրոնանալ Իրանում հակակառավարական գործունեությանն աջակցելու վրա:
Միեւնույն ժամանակ Սպիտակ տունը հայտարարել է, որ ներկայում Իրանը Ուկրաինայում ռազմական գործողությունների անմիջական մասնակից է: Ըստ Ջոն Քիրբիի՝ Թեհրանի՝ ՌԴ ԶՈՒ-ին մատակարարած զենքը վնաս է հասցնում Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն ու երկրի քաղաքացիական ենթակառուցվածքներին: