Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն անդրադարձել է շրջանառվող լուրերին, ըստ որոնց՝ Հայաստանը պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու համար:
Հաստատո՞ւմ է տեղեկությունը, որ ՀՀ-ն պաշտոնապես հայտ է ներկայացրել իրանական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու վերաբերյալ, եւ արդյո՞ք Իրանը պատրաստ է Հայաստանին զենք վաճառելու, եթե հայկական կողմը նման ցանկություն ունենա, Իրանի հյուպատոսը պատասխանել է, որ հարցը պետք է ուղղել պաշտպանական ոլորտի պատասխանատուներին։
«Երկու երկրների պաշտպանության ոլորտի պատասխանատուները միմյանց հետ կապի մեջ են եւ փոխայցելություններ ու քննարկումներ են ունենում։ Կարծում եմ՝ Հայաստանը երբեք հարձակողական զենքերի կարիք չի ունենա»,- շեշտել է Վարամինը։