Ըստ բրիտանական Daily mail-ի՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է կառավարության ղեկավարի պաշտոնի համար հետագա պայքարից: Քաղաքական գործիչն իր որոշումը բացատրել է նրանով, որ ընտրությունները ներկայում բոլորի ուշադրությունն աղետալի կերպով կշեղեն ճիշտ հենց այն պահին, երբ կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական ճնշումների վրա, որի հետ բախվում է երկիրը:
Ջոնսոնն ասել է, որ վերջին օրերին հանգել է եզրակացության, որ իր մասնակցությունը, հակառակ հաղթելու լավ հնարավորությանը, ճիշտ չի լինի: Ըստ նրա՝ հիմա հարմար ժամանակ չէ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի համոզմամբ՝ պահպանողականների հաղթանակի համար լավ հնարավորություններ կլինեն 2024-ին:
Այսպիսով` Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարող հիմնական հավակնորդները երկուսն են՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն ու Համայնքների պալատի նախագահ Փենի Մորդոնթը: Վերջինիս հաղթելու շանսերը քիչ են: Սունակի թեկնածության օգտին խորհրդարանի 357 պատգամավորներից արտահայտվել է 157-ը: