ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 17-23-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 նոր դեպք, կատարվել է 3034 թեստավորում: Առողջացել է 415 խնամյալ: Նախորդ շաբաթ կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 445 հազար 100 դեպք, որոնցից 434 հազար 17-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 512 խնամյալ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը Հայաստանում խլել է 8706 մարդու կյանք: Ընդհանուր կատարվել է 3 միլիոն 226 հազար 167 թեստավորում:
Առողջապահության նախարարությունից հայտել են նաեւ, որ հոկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 միլիոն 265 հազար 97 պատվաստում, առաջին չափաքանակ է ստացել 1 միլիոն 151 հազար 753 մարդ, ամբողջական պատվաստում ստացել է 1 միլիոն 27 հազար 594: Կորոնավիրուսի դեմ երրրոդ խթանիչ՝ բուստեր չափաքանակով պատվաստվել է 80 հազար 22 մարդ: