Բյուրականի աստղադիտարանից հայտնել են, որ հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաեւ Հայաստանից։
Արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին՝ 13։52-ից, խավարումը գագաթնակետին կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24-ին։ Ընդհանուր առմամբ խավարումը կտեւի 2 ժամ 32 րոպե։