Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե երբ պատրաստ կլինի բանակցելու Ռուսաստանի հետ։
«Ոչ ոք չի կարող Ուկրաինայի փոխարեն որոշել ինչ պայմաններով բանակցել, ինչ զիջումների գնալ: Մենք վճռականորեն աջակցում ենք Կիեւին ֆինանսական, ռազմական եւ քաղաքական առումներով: Սակայն Ուկրաինան ինքն է իր ճակատագրի տերը, հետեւաբար նրա ինքնիշխան իրավունքն է ընտրել բանակցություններ սկսելու ժամանակը»,- շեշտել է Շառլ Միշելը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ շուտով «հեռախոսային դիվանագիտություն» կանցկացնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Ես տեսա, որ պարոն Պուտինը շատ ավելի մեղմ եւ ավելի բաց է Կիեւի հետ բանակցությունների համար, քան նախկինում»,- ասել էր Էրդողանը։