Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Չիկագոյի խորհրդի հետազոտության հարցված ամերիկացիների 67%-ը կողմ է արտահայտվել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
Հարցումն անցկացվել է Ուկրաինայում շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետնապատկերում:
Հետազոտության տվյալներով՝ հարցվածների 76%-ը կողմ է արտահայտվել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը, իսկ 73%-ն աջակցում է Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
Չիկագոյի խորհրդի հարցումն անցկացվել է 2022-ի հուլիսի 15-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 3106 չափահաս բնակիչ: