Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոկտեմբերի 24-ին՝ 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ հայկական կողմը կորուստներ չունի:
21:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: