Ըստ Associated Press-ի՝ Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն երկուշաբթի հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին:
Դինկուն նշել է, որ որոշման պատճառը նախագահ Կլաուս Յոհանիսի հետ աշխատելու դժվարություններն են։ Դինկուն Ռումինիայի ՊՆ ղեկավարն է 2021-ի նոյեմբերից։
Նա ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման միակ ճանապարհը Ռուսաստանի հետ բանակցություններն են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ ապրիլին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը հավանաբար տեղի չի ունենա, սակայն նույնիսկ Բուչայի ողբերգությունից հետո Մոսկվայի հետ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առանց ռուսական կողմի հետ երկխոսության անհնար է հասնել խաղաղության։ Մակրոնը շեշտել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմել նշանակում է պատերազմել միջուկային տերության դեմ, ինչը ծանր պատասխանատվություն է: