Գերմանիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հոկտեմբերի 24-ին Բեռլինում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Կողմերն անդրադարձել են Ուկրաինայի ներկայիս իրավիճակին, դաշնային կառավարությանն աջակցելու եւ երկիրը վերականգնելու նախաձեռնություններին:
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան եւ Եվրոպան քաղաքական, ֆինանսական եւ տնտեսական առումով, ինչպես նաեւ զենքով կշարունակեն աջակցել Ուկրաինային:
Վկայակոչելով Իսրայելի առջեւ ծառացած գործառնական սահմանափակումները
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հոկտեմբերի 24-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսով բանակցելիս ասել է, որ Իսրայելը Կիեւին զենք չի մատակարարի։
Գանցը հաստատել է զենքի մատակարարումից հրաժարվելը՝ վկայակոչելով Իսրայելի առջեւ ծառացած գործառնական սահմանափակումները: Միաժամանակ նա հիշեցրել է, որ Իսրայելն աջակցում է Կիեւին՝ տրամադրելով բժշկական եւ հումանիտար օգնություն։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իսրայելն Ուկրաինային է փոխանցել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ։