Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնել են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Hoogeveen Open շախմատային մրցաշարի հաղթող։
Ինը խաղափուլերի արդյունքում Հովհաննիսյանը վաստակել է 5,5 միավոր: Նույնքան միավոր է ունեցել նաեւ Նիդերլանդների մասնակից Նիկո Ցվիրսը:
Հաղթանակը որոշվել է թայ-բրեյքում, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանն առավելության է հասել 1․5:0․5 հաշվով: