Իրանցի խորհրդարանական Հադի Բեյղինեջադը իր երկրի գործադիր իշխանությանը կոչ է արել առավել շատ ուշադրություն դարձնելու Ռուսաստանի հետ գազի փոխանակության նշանակությանը, որպեսզի հնարավորության դեպքում առկա հզորություններն ավելացվեն՝ հասցվելով մինչեւ 15 միլիարդ խորանարդ մետրի։
IRNA լրատվական գործակալության հետ զրույցում իրանցի օրենսդիր մարմնի պատգամավորն ասել է, որ Իսլամական Հանրապետության դերակատարումը գլոբալ գազային շուկայում պետք հիմնված լինի տարանցման եւ էներգակիրների փոխանակության վրա, որպեսզի շտկվեն առկա անհամամասնությունները՝ փոխանակության գործարքների համար ողջամիտ ու տնտեսական առումով ձեռնտու եւ արդյունավետ մեթոդներ կիրառելով։
Պատգամավոր Բեյղինեջադը կարծում է, որ գազի փոխանակության գործարքները Իրանի հարեւան երկրների, այդ թվում Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ Ադրբեջանի հետ, կարող են լիովին շահավետ լինել Իսլամական Հանրապետության համար։ Նա նշել է, որ նախագահ Ռաիսիի վարչակազմի նավթի նախարարը բավականին հմուտ էներգետիկ դիվանագիտություն է իրականացնում՝ փորձելով ամեն կերպ պաշտպանել իրանական ազգային շահերը։
Այսպես՝ Իրանը կարող է գազ տրանսպորտայնացնել իր տարածք, հետո այն արտահանել այլ երկիր։ Օրինակ՝ Իրանը չի կարող գազ ներկրել Թուրքիայից, սակայն կարող է էներգիա ներկրել Թուրքմենստանից եւ Ադրբեջանից՝ հաղթահարելու անհավասարակշռությունը։ Սա ձեռնտու է, քանի որ այս մեթոդի կիրառությամբ Իրանն իր հյուսիսային շրջանների կարիքները հոգում է թուրքմենական գազի միջոցով եւ հարավային շրջաններից հյուսիս գազ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջանում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը