ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, որ առաջիկա 3 տարիներին Հայաստանի 5 բուհերում կհիմնադրվեն գիտահետազոտական կենտրոններ։
Համաշխարհային բանկի հերթական դրամաշնորհային ծրագրի շուրջ 10 %-ն ուղղվելու է հենց կրթության ոլորտի զարգացմանը։ 22,6 միլիոն եվրոյի վարկային միջոցներից 2,6 միլիոնն, ըստ նրա՝ ուղղվելու է «Բուհական համակարգի կրթության որակի բարձրացում» վարկային ծրագրին։
Պետությունը ՀԲ-ից վարկ վերցրած միջոցները բուհերին է տրամադրելու դրամաշնորհի տեսքով, սակայն մրցակցային պայմաններով։ Բուհերի համար գիտահետազոտական կենտրոններ հիմնելու նպատակով դրամաշնորհային ծրագրերի մրցույթ կհայտարարվի։
Փոխնախարարը չի հստակեցրել՝ հատկապես որ բուհերն են ընդգրկվելու վերանշյալ ծրագրում։