Աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ ադրբեջանական բանակը հետաքրքրված է Թուրքիայի Saha Expo ցուցահանդեսում ներկայացված սպառազինության մեծ մասով, եւ արդեն պայմանագրեր են կնքվել:
«Հատուկ կցանկանայի նշել, որ վերջին տարիներին Թուրքիայում մեծ աշխատանք է տարվում սպառազինությունների արտադրության ոլորտում։ Դա մեզ ուրախացնում է»,- ընդգծել է Հասանովը։
Հասանովը անդրադարձել է նաեւ ադրբեջանական բանակում «թուրքական մոդելի» ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքի թեմային: «Փոխվել են կազմակերպական-հաստիքային կառուցվածքը, համակարգը, կառավարումը։ Դա հաջողությամբ ներդրվել է եւ ցույց է տրվել վերջին մարտերում»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը։