ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսված է Հայաստանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու եւ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր:
Նա նաեւ նշել է, որ ըստ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որեւէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա: