«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնել են, որ համացանցում անհայտ անձանց ստեղծած կեղծ կայքերը եւ հարթակները, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որեւէ առնչություն չունեն։
Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի անում։ Չի անում նաեւ ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ։
«Գազպրոմ Արմենիա»-ից հավելել են, որ ընկերությունն արժեթղթերի շուկայում որեւէ գործունեություն չի իրականացնում։ Ընկերությունը զգուշացնում է, որ կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նման այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է ընկերության անվանումը, կեղծիք է։
Կեղծ կայքերի հեղինակներն ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին։ Ընկերությունից զգուշացրել են, որ նման գործողությունները խարդախության դրսեւորում են։