ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների առջեւ ելույթ ունենալիս հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ:
Ըստ Պուտինի՝ համագործակցության տարածքում «Իսլամական պետության», «Ալ-Քաիդայի» եւ այլ ահաբեկչական խմբավորումներից սպառնացող վտանգի մակարդակը չի նվազում։
«Դրանք փորձում են ներթափանցել ԱՊՀ, գաղտնի խմբավորումներ են ձեւավորում, իսկ Աֆղանստանում, հատկապես Կենտրոնական Ասիայի երկրներում, զինյալների խմբերի կենտրոնացումը պոտենցիալ վտանգ է այդ տարածաշրջան ներխուժելու համար», – ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ որոշ երկրներ ԱՊՀ տարածքում շանտաժի եւ ահաբեկման մարտավարություն են կիրառում։
«Այսպես, օրինակ, չեն դադարում «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրագործման փորձերը, ակտիվորեն կիրառվում է ազգայնականության եւ ծայրահեղականության խաղաքարտը, զինված հակամարտություններ են հրահրվում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում ԱՊՀ բոլոր մասնակիցների համար»,- նշել է Պուտինը։
Ըստ ՌԴ նախագահի` ԱՊՀ երկրները դեռ երբեք ահաբեկչական նման սպառնալիքների չեն բախվել, ինչպես այսօր, եւ համագործակցություն պետությունների ընդհանուր խնդիրը բնակչության պաշտպանությունն է։