Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով նախորդ ամիս վարկերի տոկոսադրույքը եղել է 12,9%, մինչդեռ այս տարվա օգոստոսին՝ 13,6%։
2022-ի սեպտեմբերի դրությամբ արտարժութային վարկերի տոկոսադրույքները օգոստոսի համեմատ չեն փոխվել եւ դեռեւս 7,4% են։ Դրանց թվում՝ իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքները 7,6%-ից հասել են 7,7%-ի, իսկ ֆիզիկական անձանցը՝ 6,7%-ից 6,4%-ի։
Ազգային արժույթով տրամադրված վարկերի տոկոսադրույքը սեպտեմբերին օգոստոսի համեմատ 16,2%-ից նվազել է մինչեւ 16,1%-ի։ Իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքը չի փոխվել եւ դեռեւս 13,8% է, իսկ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքը մեկ ամսում 17,7%-ից հասել է 18,1%-ի։