Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսությունը առանցքային պայման է երկրների միջեւ տարաձայնությունները հաղթահարելու համար։
«ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին, եւ մենք երկու երկրների առաջնորդներին կոչ ենք արել հանդիպելու ցանկացած ձեւաչափով, որն առավել օգտակար կլինի նրանց համար։ Ուղղակի երկխոսությունը երկարաժամկետ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ։