ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը Ուկրաինային մեղադրել է ռազմական հանցագործություններ կատարելու համար:
Մոսկվան Կիեւին մասնավորապես մեղադրում է կենդանի վահանների օգտագործման, կրակի անկանոն կիրառման, ռազմագերիների խոշտանգումների, այսպես կոչված ԴԺՀ–ի, ԼԺՀ–ի, ինչպես նաեւ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում կառավարման մարմինների քաղաքացիական աշխատակիցների վրա մահափորձերի կազմակերպման համար։
Սիրոմոլոտովը նշել է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների նկարագրման համար կիրառում է «ահաբեկչական եղանակներ» եզրույթը, սակայն որպես քրեական հանցագործություն այն առնչություն չունի ահաբեկչության հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ավելի վաղ պատասխանելով Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքներին, որ ՌԴ-ն գնդակոծում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանք «շինծու» է անվանել։