Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Հայաստանի 305 դպրոցների շենքեր սեյսմիկ առումով վտանգավոր են սովորողների եւ աշխատողների համար։ 2015-2022 թվականներին կատարվել են 63 դպրոցների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ, որոնց արժեքը կազմել է 159,5 միլիարդ դոլար։
Առաջարկվել է նախկինում սեյսմավտանգ համարված 437 դպրոցների ցանկից հանել արդեն կառուցված ու դեռ կառուցվող 63-ը, ինչպես նաեւ այն դպրոցները, որոնք այս տարիների ընթացքում դադարել են շահագործվելուց։
2022-2030 թվականների ծրագրում նախատեսված դպրոցների համար անհրաժեշտ կլինի եւս 1 տրիլիոն 519 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ըստ Սանոսյանի՝ կարելի է վերանայել ծրագրի ժամկետը` 2030-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2035 թվականը։
Ծրագրին աջակցում են Ասիական զարգացման բանկն ու Համաշխարհային բանկը։ Որոշ աշխատանքներ էլ արվում են պետական բյուջեի միջոցներով։