Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հայտնել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանակում ներկա դրությամբ սառեցրել է 17,5 միլիարդ եվրո գումարի՝ 1350 անձանց եւ կազմակերպությունների ռուսաստանյան ակտիվներ:
Ամենից շատ ակտիվներ արգելափակվել են Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Իռլանդիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:
Վիգանդը չի մեկնաբանել Բրյուսելի դիվանագիտական շրջանակներից հաղորդագրությունները, ըստ որոնց՝ Հունգարիայում սառեցված ռուսաստանյան ակտիվների գումարը եղել է ընդամենը մի քանի հազար եվրո: