Երեւանի քաղաքապետարանի առաջարկով եւ Կառավարության որոշմամբ երեւանյան փողոցներում տաքսիների կանգառները կգծանշվեն ոչ թե կարմիր, այլ դեղին գույնով, քանի որ կարմիր գետնանշումը բավարար տեսանելի եւ ընկալելի չէ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար։
Աառաջարկվել է նաեւ դիտարկել ավելի ժամանակակից, մասնավորապես՝ հետիոտնային անցման վրա հետիոտնի առկայության մասին ազդարարող սենսորային համակարգեր կիրառելու նպատակահարմարությունը։
Չկարգավորվող հետիոտնային անցման վրա պետք է տեղադրվի հետիոտնի առկայությունը գրանցող զգայուն տարր։ Հետիոտնային անցման գծանշման վերեւում միանալու է դեղին թարթող լուսացույց, որի միացած լինելը վարորդին կտեղեկացնի անցման վրա հետիոտնի առկայության մասին: