Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ 2022-ի 8 ամիսների տվյալներով եկամուտ (hարկման բազա) ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը եղել է շուրջ 663 հազար, ինչը նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 36.8 հազարով կամ 6%-ով։
Ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքներով աշխատատեղերի գծով հայտարարագրված միջին ամսական եկամուտը (հարկման բազան) եղել է 159,4 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 26,2 հազար դրամով կամ 20%-ով։
Եկամուտ ապահոված աշխատատեղերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հինգ ոլորտներն են՝ մեծածախ եւ մանրածախ առեւտուր, մշակող արդյունաբերություն, առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում, կացություն եւ հանրային սննդի կազմակերպում, ինչպես նաեւ տեղեկատվություն ու կապ: