ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ամփոփիչ քննարկումների նպատակով հոկտեմբերի 26-ին ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ:
Առաքելության անդամները ներկայացրել են իրենց աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների եւ ՀՀ ԶՈՒ կորպուսների հրամանատարների հետ հանդիպումները եւ հարձակման հետեւանքով արձանագրված վնասները։